կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 13:09
Քաղաքական

«Երբ ես խոսում եմ՝ ձայն չբարձրացնե՛ք». Գեղամ Մանուկյանը՝ «տեղը դրեց» Ա. Քոչարյանին

Մեկ ամսից ավելի ընդդիմությունը տարբեր ձեւաչափերով փորձ է արել այսօր երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիքներ հանդիսացող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անել ԱԺ-ում ՊՆ-ի, ԱԱԾ-ի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն ԱԺ ղեկավարությունը, հակառակ, որ սկզբից քայլեր ձեռնարկեց, սակայն անգործություն դրսեւորեց եւ մինչեւ այժմ խորհրդարանում չեղան քննարկումներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, երկու անգամ ընդդիմությունը նախաձեռնեց արդեն ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստ, որը հանձնաժողովի նախագահի տարբեր արհեստական պատճառաբանություններով կրկին չեղան. «Ամեն դեպքում տեղեկացնեմ, որ արդեն հիմա «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները նախաձեռնել են ԱԺ հատուկ նիստ հրավիրել, որպեսզի բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվեն, որ հայ  քաղաքացին հասկանա՝ իր երկրի վիճակն ինչպիսին է, երկրի սահմանների պաշտպանվածությունն ինչպիսին է, որպեսզի պատգամավորի, տարբեր գործիչների ահազանգերը, սահմաններում հենակետերի  փոփոխության, հետքաշման մասին քաղաքացին իմանա, ոչ թե ինչպես երեկ եղավ ԱԱԾ-ն արհեստական խուճուճ ձեւակերպումներով մոլորության մեջ գցի ՀՀ աղաղաքացուն,  որպեսզի Զինված ուժերում ծառայող ծնողն իմանա, որ ապահով պայմաններում է իր զավակը ծառայում»:

Գեղամ Մանուկյանին ընդհատեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նկատելով, որ օրակարգի հարցերից շեղվում է. «Դուք արդեն 5 րոպե խոսում եք»:

Գեղամ Մանուկյանը խնդրեց իրեն չընդհատել, ինչին Քոչարյանը բաղավելով արձագանքեց. «Ընդհատելու եմ: Դուք ունեք հնարավորություն այդ բոլոր հարցերով օրակարգի շրջանակներում խոսել»:

«Ձայնը մի բարձրացրեք: Երբ ես խոսում եմ, ձայն չբարձրացնեք»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը, Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց. «Չհասկացա, էս ի՞նչ վիճակ ա, ուրեմն շարժվեք օրակարգով: Ես ձայն կբարձրացնեմ, երբ որ դուք շեղվում եք օրակարգից»: