|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկն է, որով հնարավոր է հասնել իշխանափոխության, և այդ մասին առաջին անգամ հայտարարել եմ ես «Դիմադրության» շարժման երկրորդ փուլի ժամանակ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» խմբակցությանը պակասում է 8 ձայն, որպեսզի այդ գործընթացը մեկնարկենք ու այն ներառվի ԱԺ օրակարգում։ Եթե կա որևէ ուժ, կամ թեկնածու, ով որ ունի մեզ պակասող ձայների թվաքանակը, մենք պատրաստ ենք հարցը մտցնել ԱԺ օրակարգ և դրանից հետո քննարկել, թե ինչպես ենք անում, որ ՔՊ-ից պակասող ևս 18 ստորագրություն միանա և խնդիրը հասցնենք հաղթական ավարտին։
Հիմա մենք դե՞մ ենք այս գործընթացին․ սա այլևս Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին չէ, այն ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու և խորհրդարանական ամենամեծ խմբակցությանը թիրախավորելու ու այս պրոցեսն անլրջացնելու մասին է։», – իր խոսքում ընդգծել է Սաղաթելյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: