Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ախուրյանի խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է Ախուրյանի չորս համայքնապետ։ Ախուրյան համայքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, որը դաշնակցական է, առաջադրվել է «Երկիր Ծիրանի» և «Համերաշխություն» կուսակցությունների ձևավորած «Ախուրյան» դաշինքով։
Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը գլխավորում է «Ազատություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունների կազմած «Իկիլիկյան» դաշինքը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Առափի համայնքապետ Ալբերտ Ազատյանն է։
«Վերածնվող Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների կազմած «Հաղթանակ» դաշինքը կգլխավորի Մարմաշենի ղեկավար Կարեն Արշակյանը։ NEWS.am-ի հետ զրույցում Արշակյանն ասաց, որ իր հաղթանակի շանսերը շատ բարձր է համարում։
«Ես բոլոր համայնքապետերի հնարավորությունները բարձր եմ գնահատում, որովհետև երեքն էլ երկար տարիների աշխատողներ են եղել։ Բայց ես երբեք մեր թիմի հնարավորություններն էլ չեմ թերագնահատել։ Ես վստահ եմ իմ հաղթանակին, քանի որ ղեկավարման 4 տարիների ընթացքում շատ աշխատանքներ են կատարվել։ Մենակ՝ 9 մանկապարտեզ, չորսը պատրաստ են, հինգն այս տարի պատրաստ կլինեն։ Մոտ մեկ միլիարդի շինարարությունն է կատարվել։ Ինը միավոր սեփական տեխնիկա ունի համայնքը։ Եթե 50+1 չհաղթահարենք էլ, հաստատ առաջին տեղը կունենանք»։
Հարցին՝ եթե դաշինքը հավաքի ձայների մեծամասնությունը, սակայն միանձնյա քաղաքապետ ընտրելու համար դա չբավարարի, հնարավո՞ր է, որ կոալիցիա կազմի ավագանի անցած մյուս ուժերի հետ, Արշակյանը պատասխանեց․ «Ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Պետք է սպասենք, տեսնենք՝ որ ուժերն են անցնում ավագանի։ Ամեն դեպքում՝ որևէ ուժի հետ չեմ բացառում կոալիցիան՝ բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի»»։
Նշենք, որ խոշորացման արդյունքում Ախուրյանի՝ արդեն իսկ խոշորացված համայնքը բաղկացած կլինի 34 համայնքից։
Աղբյուրը՝ NEWS.am