Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝
Արսեն Ավագյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասվում է նախագահի հրամանագրում։
Մինչ այս՝ Արսեն Ավագյանը զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը։
Ավելի վաղ, Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արտաշես Թումանյանն ազատվել էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։