Որքա՞ն կտևի այս իրավիճակը: Իրականում մեզ մոտ իշխանությունը վաղուց է դավաճանել ազգային շահերին։ Եվ կարող է դեռ երկար շարունակել: Քանի որ հասարակական դժգոհության եւ, ասենք, զանգվածային բողոքի միջեւ, որը կարող էր ինչ-որ բան փոխել, հեռավորությունն այս պահին բավականին մեծ է: Իրականում կառավարությունն արժանի չէ ժողովրդի վստահությանը: Որքա՞ն ժամանակ նա կկարողանա դիմանալ: Ժողովրդավարության պայմաններում նման հարցերը սովորաբար լուծվում են ընտրությունների ժամանակ, իսկ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կառավարությունը գիտի, թե ինչպես վարպետորեն խաբել: Բռնապետական ռեժիմի պայմաններում`միայն հասարակության կոշտ դիմակայության շրջանակներում:
Հայաստանը կործանող հասարակական-քաղաքական կառույցը, որն այսօր պարտադրված է մեր երկրի քաղաքացիներին, ունի խնամակալ՝ ի դեմս մեկ քաղաքական ուժի: Կեղծիքի բռնության ու վախի ուղին ուղղակի ճանապարհ է դեպի պետության քայքայումը: Ոչ ոք ներկայումս այնքան չի նպաստում իրադարձությունների նման զարգացմանը, որքան գործող իշխանությունը: Այսօր Հայաստանում ոչ մի էական բարեփոխում հնարավոր չէ, քանի դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լիակատար իշխանություն ունի երկրում:
Բոլորս պետք է վերջապես հասկանանք, որ այս մարդիկ, մնալով իշխանության ղեկին, ամեն օր քանդում են մեր պետության անվտանգության համակարգը, երկիրը հանձնում մաս-մաս, չեն կարող Հայաստանի և Արցախի շահերից բխող քաղաքականություն վարել: