Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կառավարությունը հավանության է արժանացրել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրերի նախագիծը։ Հետաքրքրական է, որ ռազմավարությունը նախատեսում է այնպիսի քայլեր, որոնք ոչ թե երկրի ու պետության, այլ առաջին հերթին գործող իշխանության շահերից են բխում:
Նախատեսվում է 2020 թվականի առաջին եռամսյակում ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որն, ըստ նախագծի, ձևավորվելու է 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով:
Մեկ այլ հարց է, որ 1991 թվականից մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածին վերաբերող աղմկահարույց բացահայտումների մասին քրեական գործեր այդպես էլ չկան:
Եվ եթե շարժվենք գործող իշխանության մտադրություններին համահունչ, ապա պետք է ընտրվեր 1998 թվականից մինչև 2018 թվականն ընտրված ժամանակահատվածը:
Ի դեպ, որոշ փորձագետներ արդեն իսկ նշում են, որ նախագծում «1991-» ձևակերպումը պարզապես շղարշ է, և որ իրականում հենց 1998-ից 2018 թ. ընկած հատվածն են միայն ուսումնասիրելու, թեպետ գաղտնիք չէ, որ մարդու իրավունքների խախտումները (և ոչ միայն) ահռելի քանակի են եղել հենց 1991-1998 թվականներին:
Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հայտարարել է, թե վերականգնելու է մինչև 1998 թվականը եղած ստատուս քվոն:
Այս հայտարարությունը, ավելի ստույգ՝ ընտրված տարեթիվը, ինքնին խոսուն է և հստակ բնորոշում է այս իշխանությունների մտադրություններն ու գործելաոճը:
Հաշվի առնելով դատական համակարգի վրա Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից ճնշումներ գործադրելու ջանքերը՝ դժվար չէ հասկանալ, որ դատական համակարգի վեթինգի հիմնական նպատակը հեղափոխական դատարանների ստեղծումն է, որոնք կիրագործեն հեղափոխական իշխանությունների կամքը, իսկ իշխանության ընդդիմախոսները հետապնդումների կենթարկվեն:
Բացի դրանից, եթե Փաշինյանն իրոք նպատակ ունի բարեփոխել դատական համակարգը, ապա ինչո՞ւ չի ցանկանում այդ բարեփոխումների շուրջ քննարկումներ անցկացնել և լսել նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ու տարբեր քաղաքական ուժերի՝ ներառյալ ընդդիմադիր կուսակցությունների տեսակետները և առաջարկությունները:
Չէ՞ որ հարցը չի վերաբերում ինչ-որ կորած հիմնարկի, այլ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական համակարգի ինքնուրույնության և անկախության մասին է, որը մեծ նշանակություն ունի երկրում ժողովրդավարության ապահովման տեսանկյունից։
Ուշադրության արժանի է նաև այն հարցը, թե ինչո՞ւ են իշխանությունները նախատեսում հենց հաջորդ տարվանից անցնել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը:
Չէ՞ որ դեռևս անցած տարվա օգոստոսից էր Փաշինյանը հայտարարում, թե անհապաղ անցնելու են անցումային արդարադատության ձևավորմանը:
Թերևս խնդիրն այն է, որ եթե այսքան ժամանակ իշխանությունների համար հնարավոր էր դատարանների վրա ճնշում գործադրելու միջոցով ցանկալի դարձնել դատավորների վարքագիծը, ապա վերջերս ՍԴ-ի հարցում նրանք լուրջ դիմադրության հանդիպեցին, քանի որ այն անկախ մնաց իշխանությունների թելադրանքից, չնայած աչքի առաջ ունեին իրապես անկախ ու չհնազանդվող դատավորների հետ կատարվածը:
Եվ քանի որ ՍԴ-ի անկախ կարգավիճակը Փաշինյանի իշխանության համար կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել նաև առաջիկայում, կառավարությունը նախատեսում է արագ քայլերի անցնել։
Իսկ որպեսզի ՍԴ-ում իրենց կողմից նախաձեռնված միակողմանի փոփոխությունները շատ աչքի չզարնեն, իշխանությունները նպատակ ունեն այդ պրոցեսը ներկայացնել անցումային արդարադատության կիրառման, դատական համակարգի բարեփոխումների սոուսի մեջ»,-գրում է թերթը: