Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 237 մլն 752 հազար 820-ի, մահացել է 4 մլն 852 հազար 463-ը, առողջացել 214 մլն 811 հազար 867-ը:
Դեպքերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 45 մլն 29 հազար 387 դեպքով: Կորոնավիրուսից մահերը Միացյալ Նահանգներում հասել են 730 հազար 404-ի, առողջացել է 34 մլն 480 հազար 233 մարդ:
Դեպքերի թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 33 մլն 922 հազար 917 դեպք, մահացել է 450 հազար 277 մարդ, առողջացածների թիվը հասել է 33 մլն 226 հազար 740-ի:
21 մլն 532 հազար 558 դեպքով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան, որտեղ մահացել է 599 հազար 865, առողջացել է 20 մլն 554 հազար 936 մարդ:
Հայաստանի հարևան Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 628 հազար 719 դեպք, մահացել է 9192 մարդ, առողջացել՝ 597 հազար 654 քաղաքացի: Իրանում դեպքերի թիվը հասել է 5 մլն 683 հազար 980-ի, մահացել է 122 հազար 197, առողջացել 5 մլն 186 հազար 96 մարդ: Թուրքիայում գրանցված դեպքերի թիվը հասել է 7 մլն 357 հազար 336: Այս երկրում վիրուսից մահացել է 65 հազար 590 մարդ, առողջացել 6 մլն 815 հազար 320 մարդ: