կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 22:42
Աշխարհ

Աշխարհում 5123 մարդ է մահացել կորոնավիրուսից

Աշխարհում 5123 մարդ է մահացել կորոնավիրուսից

Այսօրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է եւս 140 մահ. այսօր առավոտյան հաղորդվել է 4983 զոհերի մասին, իսկ տվյալ պահին զոհերի թիվը հասել է 5123-ի:

Դեռ ավելին, այսօրվա ընթացքում գրանցվել է վարակման 5405 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 140 174-ի: 70 733 հիվանդներ բուժվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից:

Ներկայում Իտալիայում գրանցվել է վարակի 15 113 դեպք: 

Իրավիճակը շատ լուրջ է Իրանում. այնտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11 364-ի, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է հիվանդության 1289 նոր դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 514-ի:

Հարավային Կորեայում կա կորոնավիրուսի 7979 հաստատված դեպք (110 նոր դեպք վերջին օրվա ընթացքում) եւ 71 մահ հիվանդության հետեւանքով: