|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու պատրաստակամության, ինչպես նաև Անկարային հասանելիք մոտ 80 ամերիկյան կործանիչների արդիականացման մասին հայտարարությամբ. հայտնում է Reuters-ը:
Ըստ աղբյուրների՝ գործարքը դեռ ուսումնասիրվում է Պետդեպարտամենտի և Պենտագոնի կառույցի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար՝ նպաստելով ԱՄՆ զինված ուժերի և այլ երկրների միջև կապերին, և ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին պաշտպանության ոլորտում:
Գործակալությունը հիշեցրել է, որ այդ կառույցների կողմից հնարավոր հաստատումից հետո գործարքը կարող է արգելափակվել Կոնգրեսի կողմից: Պենտագոնը և Պետդեպարտամենտը դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: