Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոկտեմբերի 5-ին Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին ադրբեջանցի պաշտոնյաներին խորհուրդ է տվել «մոռանալ օտարերկրյա իշխանություններից անվտանգություն գնելու պատրանքի մասին և ապավինել սեփական ժողովրդին` անվտանգությունը պահպանելու համար»: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Խարազին անխոհեմ որոշում է համարել երկիրը պաշտպանելու համար օտար ուժերի վրա հույս դնելը՝ պնդելով, որ թշնամական պետությունների նպատակներն ու վճռականությունը կհանգեցնեն տարածաշրջանում ռազմական մրցավազքի և ոչնչացման:
«Եթե Իրանն այսօր տարածաշրջանում ունի անվիճելի ուժ, ապա դա պայմանավորված է նրա ինքնուրույնությամբ և օտար ուժերից անկախությամբ»,- ասել է նա:
Խարազին նաև ողջունել է «30 տարի առաջ օկուպացված ադրբեջանական հողերի ազատագրումը»` ասելով, որ Իրանը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին կոչ է արել օգտվել Իրանի լոգիստիկ համագործակցությունից` զինված ուժերն ամրապնդելու և «գրավյալ շրջաններն ազատագրելու համար»:
Նա նաև նշել է, որ Իսրայելը, անկասկած, հետապնդելու է չար նպատակներ և բորբոքելու է պատերազմի կրակը տարածաշրջանում: