|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայաստանի սահմանային անցակետի արդիականացումը կարևոր նշանակություն ունի. Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների թվայնացման ուղղությամբ:
ՊԵԿ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին, որտեղ հոկտեմբերի 1-ից գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային նոր հարթակն ուղղված է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ու համակարգված աշխատանքների կազմակերպմանը: Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախագահին ներկայացրել են օրեր առաջ գործարկված համակարգի հնարավորություններն ու առավելությունները: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է առանց տնտեսվարողի գործունեությանը միջամտելու:
Բեռնատար տրանսպորտային միջոցների սահմանահատման համար անհրաժեշտ յուրաքանչյուր գործառույթի ավարտից հետո, ամբողջ տեղեկատվությունն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հարթակ և տեսանելի դառնում գործընթացում ներգրավված աշխատակիցների համար:
ՊԵԿ ղեկավարն աշխատանքային այցի շրջանակում դիտարկել է սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման պայմանները: Նա շրջել է անցակետի տարածքով, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններով: Ռուստամ Բադասյանը հանձնարարել է շարունակել մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը, կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը: