|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Սուրբ Նահատակաց եկեղեցում նախօրեին մոտ 60 բնակիչներ մկրտություն են ստացել․ հայտնում է «Արցախպրեսը»։

«Մեր համագյուղացիների հետ զրուցելով՝ նախաձեռնել ենք խմբային մկրտություն, քանի որ մենք Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ քրիստոնյա ժողովուրդ ենք: Այս կերպ էլ ավելի ամուր կլինի հասարակություն-եկեղեցի կապը, մենք կհամախմբվենք, կպահպանենք մեր հայկական ավանդույթները: Արցախցին կապրի և կարարի իր հողում, քանի իր կամքի ու որոշման տերն է»,- կայքի հետ զրույցում ասել է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։

Արցախի թեմի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը նշել է, որ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և քահանաների մասնակցությամբ իրականացվել է մկրտություն՝ ի լուր քրիստոնյա աշխարհի:
«Շատ ողջունելի է Աղավնո համայնքի բնակիչների մկրտվելու ցանկությունը, հատկապես՝ հիմա, որովհետև մկրտությունը քրիստոնյա դառնալու առաջին նախապայմանն է: Նման նախաձեռնությունը շատ կարևոր է մեր պետության համար, քանի որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք», - ընդգծել է Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:
