կարևոր
4372 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-07 18:17
Քաղաքական

Ընդդիմության տարբեր շարժումները հստակ արձագանքն են այն մարտահրավերների, որոնց դիմակայում է մեր պետականությունը. Բագրատ Եսայան

«Հայկական գործոն կա, բայց այդ գործոնը, որն իրացնում է իրական քաղաքական կյանքում և արտաքին քաղաքականության մեջ, չի աշխաում հայկական պետականության օգտին ու հայկական շահի օգտին»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկմանն ասաց «Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն  Բագրատ Եսայանը։

Նա ընդգծեց, որ հայկական գործոն կա և այդ գործոնն աշխատում է հօգուտ թշնամու։

«Այս մարդիկ, որ եկել են իշխանության, հստակ  իրենց նպապատկերում ունեցել են այն, ինչ այսօր աստիճանաբար հասցել է՝ 29 հազար 800 քկմ, որտեղ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները գտնվում են ադրբեջանական տարածքում, Կապան-Ճակատեն  ճանապարհը նույնպես անցնում է  ադրբեջանական  տարածքով»,- նշեց Բ.Եսայանը։

Նրա խոսքով, բանակցային պրոցեսում հայկական կողմն ունի շատ ավելի աննպաստ վիճակ և այդ վիճակը ստեղծվում է  հետևողական քայլերի արդյունքում։

«Խնդիրը շատ ավելի մեծ է, քան Նիկոլին քշելու օրակարգը։ Նիկոլին քշելը նախապայման կարող է լինել, բայց հայկական պետականության պահպանման օրակարգը շատ ավելի մեծ օրակարգ է, որը եթե կարողանաս ներկայացնել հասարակության լայն զանգվածներին, այն առաջին հարցը կդառնա երկրորդական, Նիկոլն ինքնըստինքյան կգնա»,- ասաց Եսայանը։  

«Ընդհանրապես մեր ներքին օրակարգը արտաքին մարտահրավերների և մեր պետականության դժվարությունների սպառնալիքների արտացոլումն է, և ընդդիմության տարբեր շարժումները հստակ արձագանքն են այն մարտահրավերների, որոնց դիմակայում է մեր պետականությունը:

Դու կարող ես համախմբվել, երբ կա շփման եզր և սրանց հետ դա չկա, հնարավոր չէ համազգային համախմբում, այն հնարավոր է միայն ազգային պետականությունը չկորցնելու օրակարգի շուրջ: Մեր համոզմամբ, սա հիմա տանում է դրան:

Մենք չենք կարող համարվել լիարժեք գործոն, որովհետև չունենք այն լծակները, որոնցով պետք է կանգնեցնենք պետականության կործանման գործընթացը, մենք ուղղակի կարող ենք ցույց տալ, որ առնվազն կա հայ ժողովրդի մի ստվար հատված, որը դեմ է պետականության կործանմանը և պատրաստ է այս ուղղությամբ համախմբել:

Այսօր պետականության կործանման օրակարգը միայն քաղաքական ուժերի օրակարգը չի, այն ՀՀ քաղաքացու օրակարգը պետք է լինի: Ցավոք, այստեղ ևս ունենք պրոբլեմ, քանի որ մարդն իրեն քաղաքացի չի զգում այս օրակարգին տեր կանգնելու համար, այլապես երբ ասում ենք, որ ՀՀ պետականությունը կործանվում է, եթե Արցախի շուրջ համազգային կոնսեսունս չձևավորենք, ինքը ասում է` «իսկ Նիկոլին քշելու եք վաղը չէ մյուս օրը, որ գանք»:

Միտինգներով իշխանությունների «քշել» հնարավոր է միայն ժողովրդավարական հասարակություններում, օրինակ ինչպես եղավ Մեծ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի դեպքում կամ Հոլանդիայում նախարարի մակարդակով. այս հասարակության մեջ, երբ արդեն կա ձևավորված բռնապետություն, հասարակական բողոք փողոց բերելով` հասարակության տարանջատման պայմաններում, բռնապետը երբեք հրաժարական չի տա», - նշեց Եսայանը: