|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերադարձել են Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման նախապատրաստմանը։ Այս մասին հայտնել է իսրայելական 12-րդ ալիքը։
Ըստ հաղորդման՝ ՑԱԽԱԼ-ը երկու տարուց ավելի նման զորավարժություններով և վարժանքներով չի զբաղվում: Այնուամենայնիվ, վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Կոհավին մի քանի քննարկումներ է անցկացրել և հանձնարարել կենտրոնանալ հետախուզական տվյալների հավաքագրման, իրական օպերատիվ պլանների մշակման և այդ պլանների հիման վրա զորավարժությունների անցկացման վրա:
Առաջիկա տարում Իսրայելի պաշտպանության բանակը, մասնավորապես՝ օդուժը, կսկսի ավելի ակտիվ նախապատրաստվել Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելուն։ Այս քայլի ժամանակը պատահական չէ, նշում է «Մանրամասներ» հրատարակությունը։ Դա տեղի է ունենում իրանցիներին միջուկային գործարքի հարցով բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու՝ ԱՄՆ-ի փորձերի ֆոնին: