Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են զենք մշակել ամերիկյան արբանյակների վրա հարձակվելու համար. հայտնում է Bloomberg-ը։
«Չինաստանն ունի տարբեր հզորության մի քանի ցամաքային լազերային համակարգեր, որոնք խանգարում են աշխատանքին և արագացնում արբանյակների քայքայումը, ինչպես նաև վնասում են դրանք: Խոսքը, մասնավորապես, արբանյակային սենսորների վնասման մասին է։ 2020-ականների կեսերից Չինաստանը կարող է ունենալ ավելի հզոր համակարգեր, որոնք սպառնում են ոչ օպտիկական տարրերին»,- ասել են գերատեսչության ներկայացուցիչները։
Ըստ հետախուզության՝ Ռուսաստանը տիեզերական համակարգից կախվածությունը համարում է նաև Միացյալ Նահանգների «աքիլեսյան գարշապարը», հետևաբար՝ մշակում է հակաարբանյակային համակարգեր և, հավանաբար, մինչև 2020-ականների կեսերը լազերներ կտեղակայի արբանյակները վնասելու համար։ Ուղեծրային տվիչների համար կուրացնող լազերներ, զեկույցի հեղինակների կարծիքով, Ռուսաստանն արդեն ունի։
Նշվում է, որ չինական հետախուզական և հսկող արբանյակների խմբավորումը շարունակաբար ընդլայնվում է։ 2022 թվականի հունվարի դրությամբ՝ դրանց թիվը հասել է 250-ի, դա երկու անգամ ավելի է, քան 2018 թվականին, և այս պահին այն զիջում է միայն ամերիկյանին։ Այս հետախուզական մեքենաները կարող են վերահսկել իրավիճակն ամբողջ աշխարհում։