| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում ուսումնական և փորձարկման կենտրոնի կառուցման մասին` թուրքական Bayraktar թուրքական անօդաչու թռչող սարքերի սպասարկման և անձնակազմի պատրաստման համար: Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը, որի ներկայությամբ փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի:
«Սա մեծ իրական առաջընթաց է: Ես շնորհակալ եմ նախագահ Թայիփ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- Զելենսկիի խոսքը մեջբերում է նրա գրասենյակի մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է անօդաչու թռչող սարքերի ուկրաինա-թուրքական արտադրությունը: Bayraktar Savunma-ն, ըստ նախագահի գրասենյակի, նախատեսում է ներդրումներ կատարել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի գործարանի կառուցման մեջ, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետներ:
2020 թվականի դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Թուրքիայի հետ ուկրաինական բանակի համար կորվետների և գրոհային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին համաձայնագրի ստորագրման մասին: Դեռևս 2019 թվականին Կիևը գնել և փորձարկել է Bayraktar սարքերը, որոնք նախատեսում է համալրել թուրքական Roketsan ընկերության MAM-L բարձր ճշգրտությամբ ռումբերով: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այս պայմանագրի գումարը կազմել է 69 մլն դոլար: