կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-27 15:37
Տարածաշրջան

Իրանը թշնամիներին հիշեցրել է իր վեց «արտերկրյա բանակների» մասին

Իրանը թշնամիներին հիշեցրել է իր վեց «արտերկրյա բանակների» մասին

Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկն ասել է, որ Իսլամական Հանրապետությունն ունի «վեց բանակ իր սահմաններից դուրս, որոնք աշխատում են Իրանի համար»․ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Հաթամ ալ Անբիա հակաօդային պաշտպանության հենակետի հրամանատարը, հիշեցրել է, որ Իրանի լեգենդար զորավար Ղասեմ Սոլեյմանին մահից երեք ամիս առաջ հայտարարել էր, որ վեց բանակ է ստեղծել երկրից դուրս։

Ռաշիդի խոսքով՝ այդ բանակներն ունեն գաղափարական բովանդակություն և նրանց առաքելությունն է պաշտպանել Իրանը ցանկացած արտաքին հարձակումից: Իրանի «օտար բանակներն» են՝ լիբանանյան «Հըզբոլլահը», պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները Գազայի հատվածում, Սիրիայում իրանամետ աշխարհազորայինները, Իրաքի «Ժողովրդական զորահավաքային ուժերը» («Հաշդ ալ Շաաբի»)։