|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամանը գրում է․
«Պատերազմի մեջ չգտնվող եվրոպական մեծ թվով երկրներ, առանձին նաև ԵՄ-ն, հայտարարել են ռազմական բյուջեների ավելացման մասին:
Ավելին, նրանց որոշ մասը, որոնք պրոֆեսիոնալ բանակ ունեն, քննարկում են պարտադիր ժամկետային ծառայության վերականգնման մասին:
Ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացմանն ու բանակի մարտունակության բարձրացմանը:
Նրանք բոլորը գիտակցում են, որ դիվանագիտական հաջողություններն առաջին հերթին հիմնված են անվտանգության ժամանակակից մեխանիզմների և մարտունակ բանակների վրա:
Իսկ իմաստ ունի՞ գրել, թե ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում` ապավինել թուրք-ադրբեջանական հավաստիացումներին և պարզապես վայելել «խաղաղությունը»»: