Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերը մոտավորապես հավասարազոր են: Tert.am-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը համեմատականներ տարավ Հայաստանի, ԼՂՀ ՊԲ ու Ադրբեջանի զինված ուժերի միջև: Ըստ նրա` չնայած դրան հայկական զինուժն ու Ադրբեջանի ռազմական ներուժներն ասիմետրիկ են: Ըստ այդմ, եթե Ադրբեջանն ունի ավելի շատ օդուժ և ուղղաթիռներ, ապա Հայաստանն` ավելի շատ ՀՕՊ` Հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Հայկական բանակային ՀՕՊ-ը բաղկացած է ЗРК «Оса /6-9/ «Стрела-10» /48 / զենիթահրթիռային համակարգերից, 30 «Стрела-1» հրթիռային համակարգերից, մինչև 200 շարժունակ զենիթահրթիռային ПЗРК «Стрела-2» համակարգերից, «Стрела-2» ,90 «Игла», 48 «Шилка» համակարգերից: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պայմանավորվածություն` «Игла-С» համակարգերի լրացուցիչ մատակարարման մասին»,- նշեց Անատոլի Ցիգանոկը: Ըստ նրա` ցամաքային ՀՕՊ-ը ներառում է (36 ПУ) երեք դիվիզիոն, ЗРК С-300ПТ զենիթահրթիռային համակարգ, 24 ПУ 2 դիվիզիոն, С-300ПС զենիթահրթիռային համակարգ, С-300ПС, 1 դիվիզիոն, С-125 (20 ПУ) հինգ դիվիզիոն, ЗРК «Круг» (27 ПУ) երեք զենիթահրթիռային համակարգեր և այլ սպառազինություններ: Եթե, ըստ փորձագետի, Ադրբեջանն ավելի շատ տանկեր ունի, ապա՝ հայկական զինուժն ավելի շատ հակատանկային հրթիռային համակարգեր ու հակատանկային կառավարվող հրթիռներ: «Չնայած, որ Ադրբեջանի բանակը համալրված է առավել ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, հայերի մոտ առավել բարձր է մարտական ոգին»,-ասաց նա:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կողմերի կրած կորուստներին` փորձագետը նշեց, որ ինչպես բոլոր պատերազմող կողմերը, նվազեցնում են իրենց կորուստները և չափազանցնում հակառակորդի կորուստները: Նա նշեց, որ «Солнцепек» համակարգի միավորներից մեկը հայկական զինուժը ոչնչացրել է նախքան այն գործողության մեջ կմտներ: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին, ըստ Անատոլի Ցիգանոկի, դրանց հիմնական մասը տեղի է ունեցել հարթավայրային տարածքում: «Ադրբեջանի բանակի նման մեծ կորուստների պատճառը վատ ուսուցումն է ու անձնակազմի ոչ փորձառու լինելն է, ինչպես նաև հակառակորդի հակազդեցության ծավալի սխալ հաշվարկը: Ի տարբերություն նրանց՝ հայերը շատ լավ ուսուցում են անցել»,-ասաց նա: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը ցանկացել էր կարճ ժամկետում հասնել նշանակալի հաջողությունների և շփման գծի հատվածներից մեկում ստեղծել «տանկային բռունցքի» նման մի բան: Սակայն , ըստ Անատոլի Ցիգանոկի, ադրբեջանական տանկային ստորաբաժանումները վատ են պատրաստված եղել և անձնակազմերի միջև եղել է վատ հաղորդակցություն: «Միևնույն ժամանակ Ադրբեջանը տալիս է հակառակ պատկեր»,-ասաց նա։ Անատոլի Ցիգանոկի կարծիքով` այս պահին շատ մեծ է հակամարտության լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի վերածվելու հնարավորությունը և այն, որ դրան կարող են ներքաշվել Ռուսաստանն ու Թուրքիան: «Ռուսաստանը չի թաքցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը և ամեն առիթ օգտագործում է Բաքվին դրդելու` ազատագրելու Ղարաբաղը: Ռուսաստանը ունի պարտավորություններ` Հայաստանին օգնելու հարցում: Թեպետ ֆորմալ առումով պատերազմում է ոչ թե Հայաստանը,այլ ԼՂ պաշտպանության բանակը, այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի արձագանքման պատճառ չկա: Բայց այն կարող է հայտնվել ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ռուսաստանի ներքաշվելու հնարավորությունն ագրեսորին զսպելու շատ լուրջ գործոն է: Իսկ Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ-ի հակամարտության ռազմական գործողություններով: Կովկասյան պատերազմը ՌԴ-ի համար ցանկալի չէ թեկուզ այն պատճառով , որ այն չտեղափոխվի Հյուսիսային Կովկաս»,-ավելացրեց փորձագետը: Ըստ Անատոլի Ցիգանոկի` ԼՂ-ում պատերազմի դեպքում Ռուսաստանը կհայտնվի դժվարին իրավիճակում: Քանի որ Սիրիայից բացի ստիպված է լինելու ապահովել Հայաստանի անվտանգությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում