կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 13:11
Քաղաքական

Հոկտեմբերի 7-ին պատերազմը կարող էր կանգնեցվել

Հոկտեմբերի 7-ին պատերազմը կարող էր կանգնեցվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, բնականաբար, Մոսկվան մշտական կապ էր պահպանում պատերազմող կողմերի հետ ամենաբարձր մակարդակով։ Նա մանրամասնել է, որ պատերազմի մեկնարկից հետո ինքն ու Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։

Այդ ժամանակ պատերազմի մեկնարկից արդեն տասը օր անցել էր, և քննարկել են հարցեր, թե ինչ է պետք անել, որ պատերազմը դադարեցվի։

«Ռուսաստանի նախագահն իր հարցազրույցներից մեկում այդ օրերի մասին արդեն խոսել է և ներկայացրել այդ պահին եղած առաջարկները, որոնց ռուսական կողմը աջակցել է, և ես էի ներկայացրել, սակայն հայկական կողմը մերժել է, և կարծում եմ, որ դրանով էլ կատարել է իր ճակատագրական ու ողբերգական սխալը, քանի որ եթե այդ առաջարկներն ընդունվեին, որոնք ես էի ներկայացրել, և Ռուսաստանը աջակցել էր, ապա պարտությունը այդքան ստորացուցիչ չէր լինի, և հազարավոր զինվորականներ՝ թե՛ մեր կողմից, թե՛ հայկական կողմից, ողջ կմնային։ Այսինքն՝ այդ զոհերի համար պատասխանատուն հենց հայկական ղեկավարությունն է, որն առնվազն երկու անգամ պատերազմի ժամանակ պատմական պահ է բաց թողել իր ձեռքից»,- ասել է Ալիեւը՝ մանրամասնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հույս է ունեցել, որ նրանց արեւմտյան բարեկամները կօգնեն իրենց։