Միասին կարող ենք
կարևոր
1966 դիտում, 7 ժամ առաջ - 2026-03-06 19:46
Քաղաքական

Թվերի «խաղ»՝ իշխանության վարկանիշը փրկելու եւ հաղթանակի պատրանք ստեղծելու համար

Թվերի «խաղ»՝ իշխանության վարկանիշը փրկելու եւ հաղթանակի պատրանք ստեղծելու համար

Այսօր ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտը» (IRI) հրապարակեց Հայաստանի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման նորարդյունքներ։ Թվերը առաջին հայացքից իշխանության համար բավական հարմար տեսքունեն․ ըստ հրապարակման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը կազմում է 24%, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահում է հարցվածների 18%-ը։ Սակայն այս թվերը հասկանալու համար պետք է վերադառնալ 2025 թվականի հունիս։ Այդ ժամանակ IRI-ն արդեն հրապարակել էր իր առաջին զեկույցը, որտեղ պատկերը բոլորովին այլ էր։ 

Պաշտոնական տվյալներով` ՔՊ-ին վստահում էր ընդամենը 17%-ը, իսկ անձամբ Փաշինյանին՝ 13%-ը։ Ավելին, նույն զեկույցն արձանագրում է րիշխանության նկատմամբ դժգոհության կտրուկ աճ․ վեց տարվա ընթացքում այն ավելացել էր ավելի քան երեք անգամ։ Հետո տեղի ունեցավ մի բան, որի մասին պաշտոնական հաղորդագրություններ չեղան։

IRI-ն անցկացրեց երկրորդ հարցում։ Սակայն, ըստ ոլորտի աղբյուրների, այդ երկրորդ չափումը իշխանությունների համար ավելի անհարմար արդյունքներ էր ցույց տալիս, քան նույնիսկ հունիսյան հրապարակումը։ Վարկանիշը ոչ թե աճել էր, այլ շարունակել էր նվազել՝ հատկապես խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Արդյունքը պարզ էր․ երկրորդ զեկույցը չհրապարակվեց։ Այն մնաց փակ դռների հետևում։

Եվ ահա այսօր տեղի ունեցավ մի տարօրինակ զարգացում, որը կարելի է դասագրքային օրինակ համարել քաղաքական տեխնոլոգիաների մեջ։ Հրապարակվեց հենց այն երկրորդ հարցման արդյունքը, որը ամիսներ շարունակ չէր հրապարակվում։ Սակայն արդեն բոլորովին այլ թվերով։

Այն ցուցանիշները, որոնք իրականում արձանագրել էին վարկանիշի հետագա անկում, այսօր ներկայացվեցին որպես աճ։ 

Այսինքն, նույն ինստիտուտի նույն ժամանակահատվածի տվյալները հանրությանը ներկայացվեցին այլ իրականությամբ։ Սկզբում «անհարմար» թվերը պահվեցին փակ, իսկ հետո, երբ հասարակությունը սպասում էր նոր հարցման արդյունքների, հրապարակվեց արդեն «հաղթական» տարբերակը, որը պետք է ստեղծի իշխանության անխուսափելի հաղթանակի պատկեր։

Ինչու՞ կիրառվեց այս մեխանիզմը։ Պատասխանը քաղաքական տեխնոլոգիաների մեջ վաղուց հայտնի է․ ընտրողին զրկել մոտիվացիայից։ Երբ հանրությանը համոզում են, թե իշխանության վարկանիշը «աճում է», նույնիսկ իրական խնդիրների պայմաններում, շատերի մոտ ձևավորվում է մի պարզ հոգեբանական արձագանք՝ ընտրություններին մասնակցելը իմաստ չունի, արդյունքն արդեն որոշված է։

Իսկ ցածր մասնակցության պայմաններում նույնիսկ փոքրամասնության աջակցությունը կարող է վերածվել իշխանության վերարտադրության։ 

Այսպիսով, IRI-ի այսօրվա հրապարակումը ավելի շատ նման է ոչ թե նոր իրականության արտացոլման, այլ հին իրականության խմբագրված տարբերակի։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հունիսյան և այսօրվա զեկույցների միջև, քաղաքական լեզվով կոչվում է տեղեկատվական մանիպուլյացիա, որի նպատակն է ստեղծել հաղթանակի պատրանք և պահպանել իշխանությունը ցանկացած գնով։

Աղբյուրը՝ ishkhanutyun.am