|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Շիաների «Հեզբոլլահ» շարժման ջոկատները գործողություն են իրականացրել իսրայելական զորքերի դեմ Արևմտյան Գալիլեայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմավորման հաղորդագրությունը։
«Հեզբոլլահ»-ը նշել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով գնդակոծվել է բանակի զորանոցը Իսրայելի հյուսիսի Զարիթ բնակավայրում։
«Դիմադրության ուժերի մարտիկները մի քանի համազարկային կրակ են արձակել զորանոցի տարածքի վրա, որտեղ տեղակայված են թշնամու ուժերը», - ասվում է տեքստում: