Միասին կարող ենք
կարևոր
1609 դիտում, 7 ժամ առաջ - 2026-03-06 14:09
Իրավական

Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում է

Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում է

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում, այս մասին նշված է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:

Հ.Գ. Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝

Փաստաբանների պալատի խնդիրներն են`պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»։