|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 217 մարդ, վիրավորվել՝ 798-ը։
Նախորդ օրը նախարարությունը հայտնել էր 123 զոհվածի և 683 վիրավորի մասին։
Նախարարությունը դեռևս չի նշել, թե զոհվածներից քանիսն են քաղաքացիական անձինք. Իսրայելի բանակը ուրբաթ օրը հայտարարել է, որ Լիբանանի վրա մի քանի օրվա հարվածների ընթացքում սպանել է «Հըզբոլլահ»-ի ավելի քան 70 զինյալի։
Միևնույն ժամանակ, Նորվեգիայի փախստականների հարցերով խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների պատճառով 300 հազար լիբանանցի լքել է տները։