Միասին կարող ենք
կարևոր
2272 դիտում, 8 ժամ առաջ - 2026-03-06 16:41
Աշխարհ

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանին

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ մի քանի թաղամասերի տարհանման կոչերից հետո սկսված հարձակումները թիրախավորել են շիական «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ենթակառուցվածքները։

«Բնակիչները հայտնել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում հզոր պայթյունների և սև ծխի ամպերի մասին»,-հաղորդում է ARD-ը։

«Հեզբոլլահը» կոչ է արել Լիբանանի հետ սահմանին մոտ ապրող իսրայելցիներին լքել իրենց տները։ Նրանց Telegram ալիքը եբրայերենով հաղորդագրություն է հրապարակել, որ սահմանից 5 կիլոմետր շառավղով բոլոր բնակավայրերը պետք է տարհանվեն, և որ Իսրայելի ավիահարվածները «անպատասխան չեն մնա»։

Ըստ The Times of Israel-ի՝ «Հեզբոլլահի»՝ Իրանի կողմից պատերազմի մեջ մտնելուց ի վեր, Իսրայելի պաշտպանության բանակը ավելի քան 500 հարված է հասցրել Լիբանանում գտնվող թիրախներին։ Դրանց թվում են «Հեզբոլլահի» հրամանատարները, հրթիռային կայանքները, հրամանատարական կենտրոնները և զենքի պահեստները։ Իսրայելի զինված ուժերը նաև հայտնում են, որ տարհանման հրամանից հետո հարավային Լիբանանի մոտ 420,000 բնակիչներ լքել են իրենց տները և տեղափոխվել Լիտանի գետից հյուսիս։ Տասնյակ հազարավոր մարդիկ նույնպես լքել են Բեյրութի հարավային արվարձանները։ «Ջերուսալեմ Փոստ»-ի տվյալներով՝ հարավային Լիբանանից, Բեյրութից և այլ շրջաններից տարհանվածների ընդհանուր թիվը կարող է հասնել գրեթե 500,000-ի, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակը մոտ 115 ավիահարված է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։