|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Երեկ` սեպտեմբերի 12-ին, Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր քաղաքում հանդիսավորությամբ բացվել է Ընդհանուր խղճի հուշարձանը` նվիրված Հայոց եւ Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին. գրում է Armenian Weekly-ը:
Արարողության ժամանակ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշն ասել է. «Մենք` քրդերս, մեր նախնիների անունից ներողություն ենք խնդրում 1915 թվականին հայերի եւ ասորիների ցեղասպանության համար: Մենք կշարունակենք մեր պայքարը` նրանց փոխհատուցում ապահովելու համար»: Քաղաքապետը կոչ է ուղղել Թուրքիայի իշխանություններին` նույնը անել:
Հուշարձանի վրա վեց լեզվով, այդ թվում` հայերենով, գրված է. «Մենք կիսում ենք ցավը, որպեսզի այն այլեւս չկրկնվի»: