Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի կողմից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս անկախության օրը, որովհետև դա բոլորիս տոնն է, բայց այս պայմաններում, որ գտնվում ենք, «շնորհավորել» բառը իսկապես դժվարանում եմ օգտագործել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
«Այն մարտահրավերները, որ հիմա ունենք մեր պետականության առջև, երբևէ նախկինում չենք ունեցել։ Եվ նաև այն խորհուրդը, որն այսօրվա օրն է պարտադրում, երբեք նախկինում չենք ունեցել։ Այս մեկ տարում կատարվածը՝ 44-օրյա պատերազմը, երբ իսկապես արհավիրքով է անցել հայ ժողովուրդը հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում, դժվար է խոսել տոնի մասին։ Եվ ես կարծում եմ հայ ազգի մեջ գերակայող տրամադրությունը հենց դա է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նաև ավանդական հայկական տրամաբանության մեջ դիտարկելով՝ Վարդևանյանը նկատեց, որ մենք առնվազն մեկ տարվա տրամաբանություն գոնե պետք է պահենք այն իրադարձությունների վերաբերյալ, որ տեղի ունեցան՝ միջազգային հանցագործություններ հայ ազգի զինվորների նկատմամբ, իսկապես բարդ պայմաններ, և ուղղակի տրամաբանությունն է հուշում, որ պետք է լինեն «Եռաբլուրում»։
Մանրամամասն՝ տեսանյութում․