կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 10:18
Քաղաքական

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի.Արայիկ Հարությունյան

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի.Արայիկ Հարությունյան

Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ուղերձում ասվում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական կարևորագույն տոներից մեկը՝ Անկախության օրը, որը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։

1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ պետականակերտման, ինչպես նաև իրավական, տնտեսական, անվտանգային նոր համակարգի ձևավորման բարդ ու դժվարին գործընթացի սկիզբ։ Դա ազգային ինքնագիտակցության և ոգու վերազարթոնքի, ազգային և հոգևոր արժեքների վերաիմաստավորման, համաժողովրդական միասնության ու համախմբման շրջան էր, ինչի շնորհիվ հնարավոր եղավ դիմակայել առկա մարտահրավերները, հաղթահարել դժվարություններն ու շարունակել սեփական պետության կառուցման ուղին։

44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների, սակայն, համոզված եմ, մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը և նպատակային ջանքերով կամրապնդենք պետականության հիմքերը: Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ։

Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն հայ ժողովրդի ապագայի։ Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, պարտավոր է իր ներդրումն ունենալ այդ ապագայի կերտման, հայոց պետականության ամրապնդման սուրբ գործում։ Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի...