|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է դեսպանությունը 2001-2004 թվականներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում: