|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների գործողությունները մի շարք խնդիրներ են առաջ բերելու․ և՛ տնտեսության, և՛ անվտանգության հետ կապված, ակնհայտ է, որ սրանով նաև լրջագույն հարված է հասցվելու մեր տնտեսությանը և՛ բեռնափոխադրումների առումով, և՛ իբրև տրանզիտ երկիր, պետությանը սպառնացող վտանգ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ ճեպազրույցների ժամին։
ՀՀ իշխանությունները, այս խնդիրը լուծելու փոխարեն, ասաց նա, գտել են ամենահեշտ ճանապարհը՝ բանավոր կերպով հերթական անգամ Հայաստանի տարածքները նվիրել թշնամուն։
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման աշխատանքներ տեղի չեն ունեցել, միջպետական սահմանը որոշված չէ, ինչո՞ւ են բանավոր հայտարարությամբ հերթական անգամ նոր տարածքներ հանձնում թշնամուն, այն էլ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ, և հայտարարում են՝ ճանապարհի այդ հատվածը ադրբեջանական տարածք է․ սա անընդունելի և ծանր ու մեծ հարված է հասցնելու մեր պետությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․