կարևոր
4612 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 14:05
Քաղաքական

Արցախյան հիմնահարցից և ՀՀ նոր տարածքներ թշնամուն նվիրելուց ուշադրություն շեղելու ձախող փորձի մասին

Արցախյան հիմնահարցից և ՀՀ նոր տարածքներ թշնամուն նվիրելուց ուշադրություն շեղելու ձախող փորձի մասին

Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում Ալեն Սիմոնյանի վարքագծի շուրջ։

Չանրադառնալով մանրամասնություններին, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինյանի գլխավորութամբ ՀՀ իշխանության հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացությունից՝ Ա.Սիմոնյանի արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը․ վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփյուռքահային: Նրան դավաճան անվանած հայ մարդու մասին խոսելիս՝ հայտարարում․ «…որևե մեկը քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողություն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ շեշտադրումը Ա.Սիմոնյանի ֆբ գրառումից):

Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելուց հետո, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի:

Սակայն ի գիտություն ալեն սիմոնյան կոչեցյալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր կողմից).

- Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ հայրենիքը,

- ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պարտավո՛ր է տեր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ իր պարտավորություններին,

- Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ կարծիքի հետ,

- Բացահայտ, թե թաքուն, ՔՊ-ականներն ՈՒԶԵՆ, ԹԵ ՉՈՒԶԵՆ՝ հայենադարձությունը շարունակվելու է, և հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, իսկ Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրություն անելու գաղափարը շա՛տ ավելի վեհ է, քան Սահմանադրությամբ տրված այս կամ այն իրավունքը:

Իշխանություններն ու պաշտոններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցե և վիրավոր:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Հայրենադարձներու Խորհրդատուութեան Գրասենեակ