|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շտապ հեռացումը Աֆղանստանից կարելի է համեմատել փախուստի հետ. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ մեր կազմակերպությունը կանգնած է ընդհանուր, համաձայնեցված գիծ վարելու սուր խնդրի առջև՝ հաշվի առնելով լուրջ ռիսկերը, որոնք կապված են Աֆղանստանում իրավիճակի սրման հետ՝ ԱՄՆ ուժերի և ՆԱՏՕ-ի` նրանց դաշնակիցների հապճեպ հեռացումից, եթե ոչ փախուստից այս երկրից»,- ասել է Պուտինը՝ կոչ անելով ՇՀԿ-ի ներուժը օգտագործել Աֆղանստանում խաղաղ գործընթացը խթանելու համար: