|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լուգանսկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները և ուկրաինական ուժայիններն սկսել են զորքերի դուրսբերումը Դոնբասի Զոլոտոյե քաղաքի տարածքով անցնող շփման գծից. ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ հայտնել է ինքնահռչակ հանրապետության քաղաքական ենթախմբի ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը:
Նա նշել է, որ ժամը 13:03-ին Ուկրաինայի ԶՈւ-ն արձակել է սպիտակ հրթիռ՝ ի նշան այն բանի, որ պատրաստ է գործողությանը, մի րոպե անց փոխադարձ հրթիռ է արձակվել Լուգանսկից:
«Շրջանակային համաձայնագրի շրջանակներում ուժերի և ակտիվների դուրսբերման համար հատկացված երեք օրվա ժամկետն անցել է», - գրել է Միրոշնիկը իր Telegram-ի ալիքում:
Զինված ուժերը և անվտանգության ուժերը գործարկել են նաև կանաչ ազդանշանային հրթիռներ, որոնք հաստատում են Զոլոտոյից ուժերի դուրսբերման մեկնարկը: