|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում որոշում է կայացվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ազատել Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից և նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Սասուն Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայության պետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 11-ին:
Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի մրցույթին: Այս պաշտոնին հավակնում էին Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթում ամենաբարձր միավորները ստացել է Սասուն Խաչատրյանը, և նրա թեկնածությունը ներկայացվել է կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար։