|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Մենք առաջարկել էինք, որպեսզի ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ԱԳՆ-ից, դատախազությունից և ՄԻՊ-ից համապատասխան պաշտոնատար անձինք գան և ներկայացնեն իրավիճակն ու այդ իրավիճակից դուրս գալու՝ իրենց առաջարկները։ Քանի որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի օր է, առաջարկել էինք, որ դրանից առաջ հավաքվենք և այդ քննարկումն իրականացնենք, բայց այսօր տեղեկություն ստացանք, որ նորից համադրման խնդիր կա»,- անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում կազմակերպելու՝ իրենց առաջարկին և դրան իշխանության տված արձագանքին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ իշխանություններն առաջարկում են վերջնական համադրում իրականացնել, ապա նոր կազմակերպել քննարկումը։