Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես նաև քվեարկությունից հետո առերևույթ ընտրական հանցագործությունների, ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների դեպքերի առնչությամբ իրականացված քրեական վարույթների ընթացիկ արդյուքնները:
Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել, քննվել կամ քննվում են շուրջ 80 քրական գործեր, որոնց գերակշիռ մասը վերաբերել են ընտրակաշառք տալուն, ստանալուն, ընտրակաշառքի միջնորդությանը:
Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 87 անձանց, որոնցից 86%-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալուն միջնորդելու, ընտրակաշառք տալու փորձի, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար, իսկ 14%-ին՝ ընտրական բնույթի այլ, այդ թվում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, կամ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու, կամ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար:
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 2 դաշինքների («Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներ) և 2 կուսակցության («ԲՀԿ»՝ և «Վերելք») պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք:
Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության վերոնշյալ բոլոր 8 թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում առանձին դեպքերում դատախազի, կամ դատարանի որոշումներով կալանավորումը փոխարինվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներով:
2021թ. սեպտեմբերի 9-ի դրությամբ քննված վերոնշյալ քրեական գործերից 16-ը մեղարդական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 24 անձ, այդ թվում՝
Դատարան ուղարկված բոլոր գործերով ընթանում են դատական քննություններ, առանձին դերքեպում դրանք գտնվում են ավարտական փուլում:
Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են «Հայաստան» դաշինքի, 10-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ սատարող, 4-ը՝ այլ անձինք:
2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 39 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: