կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-08 19:10
Հասարակություն

Արմեն Չարչյանին տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն․ պաշտպան

Արմեն Չարչյանին տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն․ պաշտպան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, կալանավորված Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հարգելի հայրենակիցներ

Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուք վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձևվ/ և նա փեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։

Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորը օր առաջ պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբանը։

Նշենք, որ պրոֆեսորը օրեր առաջ էր հիվանդանոցից տեղափոխվել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, չնայած որ առողջական վիճակը թույլ չէր տալիս։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։

Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։