Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Հանրային մեծ հետաքրքրությունն ու ակտիվությունը փաստում են այն մասին, որ գործող իշխանությունները օրեցօր կորցնում են քաղաքացիների վստահությունն ու աջակցությունը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
«Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը քաղաքացիների հետ։
Ներկայացրինք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, դրանք հաղթահարելու մեր տեսլականն ու ուղիները։
Որպես տավուշեցի պատգամավոր՝ խոսեցի Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների, 4 բնակավայրերի անփոխարինելի ռազմավարական նշանակության, միակողմանի զիջումների անթույլատրելիության, այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության եւ դրա նպատակների մասին։
Քաղաքացիներն ուղղեցին իրենց հարցերն ու առաջարկները, որոնք, հիմնականում, վերաբերում էին անվտանգային խնդիրներին, իշխանափոխություն իրականացնելու ուղիներին, Արցախ վերադառնալու հնարավորությանը, բանակի մարտունակության վերականգնմանը։
Հանրային մեծ հետաքրքրությունն ու ակտիվությունը փաստում են այն մասին, որ գործող իշխանությունները օրեցօր կորցնում են քաղաքացիների վստահությունն ու աջակցությունը։
Այս առումով, չափազանց կարեւոր ենք համարում նման ձեւաչափով հանդիպումների շարունակականությունը՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ ՀՀ բոլոր մարզերում»։