|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Թալիբան» շարժումը հայտնել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ստեղծման մասին, որը կգլխավորի մոլլա Մոհամմադ Հասան Ախունդը: Այս մասին հայտնել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:
Կառավարության ղեկավարի տեղակալներ են նշանակվել մոլլա Աբդուլ Գանի Բարադարն ու մոլլա Աբդուլ Սալամ Հանաֆին:
Ներքին գործերի նախարարի պարտականությունները վստահվել են Սարաջուդդին Հաքանիին, իսկ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ամիր Խան Մութթաքին:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մոհամմադ Յակուբ Մոջահիդը, իսկ մշակույթի և կապի նախարարի պաշտոնակատար՝ Զաբիուլլահ Մուջահիդը:
«Թալիբան» շարժումը նախօրեին հայտարարել է Աֆղանստանի տարածքում լիակատար վերահսկողություն սահմանելու մասին: