|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ըստ Demokrathaber-ի՝ օգոստոսի 24-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի ժամանակավոր կառավարություն ձևավորել:
Ըստ կայքի, կառավարությունը կներկայացնեն «Արդարություն և զարգացում» կուսակցությունից` 11, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից՝ 6, «Ազգային շարժում» եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից՝ 3-ական նախարարներ: Բացի այդ, կառավարության կազմում կլինի 12 անկախ նախարար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են հուլիսի 7-ին: Երկրի սահմանադրության համաձայն՝ 45 օրվա ընթացքում կառավարություն չձևավորելու դեպքում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կառավարություն կազմելու ժամկետը սպառվում է օգոստոսի 23-ին:
Ի դեպ, թուրքական Cagdasses կայքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունն ու Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հրաժարվել են կառավարությունում ներկայացված լինելուց: