|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր աֆղանական Թարինկոտ քաղաքի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է 22 մարդ, ավելի քան 30-ը վիրավոր են:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, 3 մահապարտ մտել են պետական հաստատություններ, իսկ 5 գրոհային կրակ են բացել քաղաքի շուկայում: Զոհվածների թվում անվտանգության աշխատակիցներ են եւ խաղաղ քաղաքացիներ, այդ թվում` BBC-ի հետ համագործակցող տեղացի լրագրող:
Իշխանության տվյալներով` բոլոր գրոհայինները սպանված են:
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբանը»: