|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի նախագահական պալատը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտարարել է հրաժարականից օրեր հետո երկրի վարչապետի պաշտոնին վերադարձած Սեբաստիան Լեկորնյուի կառավարության կազմը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժան Նոյել Բարոն վերստին ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զինված ուժերի նախարար է դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Փարիզի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունիեսը։ Ժերալդ Դարմանենը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ Ռոլան Լեսկյուրը մնում է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ Իր պաշտոնը պահպանել է նաև մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։
«Ես որպես պարտականություն եմ ընդունում հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ հնարավոր ամեն ինչ անել մինչև տարեվերջ Ֆրանսիայի բյուջեն ապահովելու և մեր հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար», — նշանակվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցում հայտարարել էր Լեկոռնյուն։