|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Պելեն։ Այս մասին հայտնում է sports.yahoo.com-ը։
Տևական ժամանակ է նա գտնվում է Սան-Պաուլու քաղաքի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում։ Պատճառը սովորական զննումների արդյունքում ի հայտ եկած առողջական խնդիրներն են։
Աշխարհի եռակի չեմպիոնը հաղորդագրություն է տեղադրել սոցցանցերում ՝ ասելով, որ լավ է և հերքում է լուրերը, թե ինքը մահացել է:
Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ հոսպիտալացման պատճառը ուշագնացությունն է, բայց Պելեն ինստագրամյան իր էջում հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ պլանավորված բուժում է ստանում, ինչն ավելի վաղ չէր կարող անել քովիդի պատճառով։ Լեգենդար բրազիլացին հիմա արդեն պատվաստվել է դրա դեմ։