կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 09:18
Առանց Կատեգորիա

Պատրոն Դավոյի քրեական գործով ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել․ «Ժողովուրդ»

Պատրոն Դավոյի քրեական գործով ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավիթ Գալստյանի՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոյի քրեական գործով, կարծես թե, ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել գործը սառեցնելու, քանի որ քաղաքական իշխանություններից հրահանգ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գործով որեւէ քայլի չի գնում, քանի որ, բացի մատակարարողից՝ ի դեմս Դավիթ Գալստյանի, քրեական գործով անցնում են նաեւ ներկայիս ՊՆ պաշտոնատար անձինք՝ սկսած ԶՈՒ գլխավոր շտաբի Պետ Արտակ Դավթյանից, վերջացրած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանով: Իրավապահ համակարգում խոսակցություններ կան, որ Դավիթ Գալստյանի մասով ԱԱԾ-ում 3 տարի է՝ քրեական գործ է քննվում, ու, ըստ էության, որեւէ քննչական գործողություն չի իրականացվում, ինչը խոսում է քաղաքական հրահանգի մասին:

Հիշեցնենք՝ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում ՊՆ-ին մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն եւ տարեթվերին համապատասխան զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։ Ազատության մեջ հայտնվելուց հետո, սակայն, նա մոռացավ խոստացված ապացույցների մասին եւ, կարծես թե, չքացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում