Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատերազմի ժամանակ եմ ծանոթացել անձամբ Առուշ Առուշանյանի հետ , երբ առաջնագծում ներդնում էր ամեն ինչ, ամեն ռեսուրս և՛ մարդկային, և՛ ֆինանսական, և՛զենքի։ Առուշը պատերազմին չէր մասնակցում որպես հրամանատար, թեպետ ինքն էր ջոկատի հրամանատարը, բայց յուրաքանչյուր զինվորի չափ շատ ավելի առաջ էր գնում»,-նշեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը հրավիրված ասուլիսի ընթացքում։
Մեդիափորձագետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզն այն եզակի մարզն է, որտեղ քաղաքական ընդդիմություն կա, և ձերբակալվել են բացառապես քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող ղեկավարները։
«Կարծում եմ, որ Առուշի և Մենուա Հովսեփյանի մեկուսացումը կոնկրետ կապված է նրա հետ, որպեսզի Առուշը և նրա կողքին կանգնած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքապետերը չկարողանան մասնակցել ՏԻՄ նախընտրական քարոզարշավին։ Հոկտեմբերի17-ից հետո կարծում եմ նոր միայն Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի։ Սա կոնկրետ քաղաքական վենդետա է , քաղաքական հաշվարկներ են, որպեսզի Սյունիքի մարզում ևս իշխանությունն իր ձեռքը վերցնի քաղաքական պոստերը»,-ասաց Նաիրի Հոխիկյնաը։
Մանրամասները՝ տեսանյութում։