|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում նշանակել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանին:
Միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 16-ի N 1176-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելումասին» N 4-Ա որոշումը: