Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուսումնական տարին Վրաստանի դպրոցներում, բուհերում եւ քոլեջներում կմեկնարկի հեռավար ձեւաչափով. մասնավորապես հեռավար ուսուցումը երկրում կտեւի սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին հայտարարել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
Ինչ վերաբերում է պետական եւ մասնավոր մանկապարտեզներին, ապա դրանք աշխատանքը չեն վերսկսի մինչեւ հոկտեմբերի 4-ը: Թե ինչ կլինի հոկտեմբերի 4-ից հետո եւ ինչ չափանիշներով կղեկավարվեն իշխանությունները, պարզաբանել է կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին:
«Մենք որոշել ենք, որ ունենալու ենք տարբերակված մոտեցում: Դա նշանակում է հետեւյալը. այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի, ուսումը կսկսվի դասարաններում եւ, համապատասխանաբար, լսարաններում, այսինքն՝ անմիջական ձեւաչափով: Իսկ այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից բարձր կլինի, ուսումը կշարունակվի հեռավար ձեւաչափով»,-նշել է Չխենկելին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է նախարարը, այն քաղաքներում եւ շրջաններում, որտեղ հոկտեմբերի 4-ից հետո ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի, ծնողներին կառաջարկվի ընտրության տարբերակ:
«Եթե ծնողը նախընտրի, որ իր երեխան ուսումը շարունակի հեռավար ձեւաչափով, ապա մենք այդպիսի հնարավորություն կընձեռենք ծնողներին: Համապատասխանաբար, մեր կողմից առաջարկվող տարբերակը լինելու է առավելագույնս ճկուն»,-նշել է Չխենկելին: