Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղի ունեցածը քաղաքական և իրավական պեսպրեդել էր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նիստը և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որից հետո ամբողջ խմբակցությունը դուրս եկավ դահլիճից։
Մինչ այդ նա հայտարարեց, որ իրենք ցավում են, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողովրդավարական արժեքները վերականգնելու, Հայաստանում մարդու խոսքի և կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։
«Սա ճանապարհ չէ․ սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը՝ վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված այս անօրինական քվեարկությանը, սակայն մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի, մենք պայքարելու ենք Հայաստանում իրական ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական, քաղական իրավունքների համար և այն, ինչ երեկ ձեր բոլորի և գլխավոր դատախազի մասնակցությամբ տեղի ունեցավ այս դահլիճում ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և դրա ղեկավարի հանդեպ»,-ասաց Արման Աբովյանը։
Նա հայտարարեց, որ միջազգային հանրությունը ուշի-ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ ռեպրեսիվ գործընթացներին։
Հիշեցնենք, որ երեկ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ-ն որոշեց համաձայնություն տալ գլխավոր դատախազի միջնորդություններին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու մասին։ Դրանից հետո մինչև ուշ երեկո ԲՀԿ ղեկավարին հարցաքննեցին ԱԱԾ-ում։ Շենքի դիմաց հավաքված քաղաքացիների և լրագրողների հանդեպ Ոստիկանությունը կոպիտ ուժ կիրառեց, 100-ից ավելի քաղաքացիներ բերման ենթարկվեցին օրվա ընթացքում։
Մանրամասն՝ տեսանյութում․