Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնարավոր չէ չնկատել, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգ չունի․
Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունները Սյունիքի մասին, գործողությունները Կապան-Գորիս ավտոմայրուղում և Արցախում բջջային կապի լռեցումը ցույց են տալիս, որ իրենց պետական օրակարգում չկա խաղաղ գոյակցություն ՀՀ հետ։ Այդ ենթադրյալ խաղաղությունը իրենք պատկերացնում են միայն առանց հայկական պետականության գոյության կամ, լավագույն դեպքում, Իրանի և Վրաստանի հետ կոմունիկացիաներից լիովին զրկված ու տարածքային կորուստներով ՀՀ պարագայում, որտեղ այլևս չի լինի ապագա։
Այս ամենը ՀՀ֊ում չհասկացողը և չնկատողը ապրում է զուգահեռ իրականության մեջ։ Իսկ մեր իշխանության ուղերձները չափազանց վտանգավոր են` միջպետական ճանապարհի 21 կմ հատվածի վերագրումը Ադրբեջանի ինքնիշխան տարածքին, հայկական երկու տեղանունների ներկայացումը ադրբեջանական ձևով և, վերջապես, խաղաղության անվանված կեղծ օրակարգը։ Այս զուգահեռ իրականության մեջ խաղաղության կեղծ օրակարգը անվերապահ սատարողները ՀՀ-ում շարունակում են խոսել հպարտությունից ու արժանապատվությունից։ Տեղեկատվական տեխնոլոգիաներով մանիպուլացնելով` մեր ամեն կորուստ ներկայացնում ու ընդունում են որպես նոր հնարավորություն։
Կարծես զանգվածային հիպնոսի դարաշրջանում ապրենք, երբ հարմարավետության գոտում պատսպարվելու և սեփական երբեմնի սխալները չընդունելու համար բազմաթիվ մարդիկ աչք են փակում իրական իրականության վրա...
Միքայել Մալխասյան
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ժողովրդագրագետ