Հակահեղափոխական պետք է լինել, որ չնկատել կարևոր խոշորագույն փոփոխությունը. ըստ Yerkir.am-ի՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Մի հորինված զրույց
- փոխվե՞լ է հանրության սոցիալական վիճակը:
- հակահեղափոխական պետք է լինել, որ չնկատել կարևոր խոշորագույն փոփոխությունը:
- ո՞րն է դա
- ինչպե՞ս թե որն է: Օրինակ այս տարի միայն ապրիլի 4-ին ամբողջ Հայաստանից ընդամենը 2 հոգի կարող է ընդամենը 50 եվրոյով, մի փոքրիկ պայուսակով նստել ինքնաթիռ ու հասնել ՀՌՈՄ: Բա սա կարելի՞ է չնկատել»,- գրել է նա: